Armchess.am-ը տեղեկացնում է, որ ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը Սենթ-Լյուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնությունում շրջանաձեւ մրցակարգով ընթացած նախնական փուլում յոթ հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ, բաժանելով 2-3-րդ տեղերը, շարունակում է պայքարը Ամերիկայի չեմպիոնուհու տիտղոսի համար:
Այսօր սկսվող կիսաեզրափակչից պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով, որտեղ խաղալու են նաեւ գրոսմայստերներ Կրուշը, Բագինսկայտեն եւ Զատոնսկիխ-Ֆոյշոր զույգի հաղթողը: