Լրահոս
Օրվա լրահոսը

Հարյուր տարին՝ մեկ գրքում

Ապրիլ 23,2011 00:00

\"\"1988 թվականի երկրաշարժից հետո Վանաձորի թիվ 24 մանկապարտեզի դիմացի մայթից էին բազմաթիվ ընտանիքներ ճամպրուկները կապած՝ ավտոբուսներով հեռանում, տանելով իրենց հետ ինչ կարող էին՝ նույնիսկ ներքնակներն ու անկողինը: Նախակրթարանի տնօրեն Ռոզա Վարդանյանի աչքից ոչ մի իրադարձություն չվրիպեց, գրառեց, բայց՝ չհրատարակեց: Ու հետո որոշեց անդրադառնալ պատմությանը, նրա հայրական կողմը գաղթել է Արեւմտյան Հայաստանից: 1915 թվականի ցեղասպանությանն առնչվող կարեւոր փաստերն ու ստացած տեղեկությունները ամբողջացրեց «Կարոտի Ոստանը» գրքում: Այստեղ կան նաեւ պատմություններ, որոնք լսել է նախնիներից:
Պապը՝ 37 թվականի զոհերից մեկն է, հայրը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ու Ռոզա Վարդանյանը մանկուց է լսել, թե ինչ թոհուբոհի միջով են անցել իր հարազատները: «Երբ լսել եմ, որ իմ շրջապատում 90 տարեկան մարդ կա եւ որ նրա ծնողներն անցել են այդ թոհուբոհով, իրենց կյանքի պատմությունն էլ եմ ներառել այս գրքի մեջ: Սկսել եմ Մեծ եղեռնից, այս պատմությունների առաջին հրատարակողը ես եմ: Ցանկացած հայի սրտում էդ ցավը կա, հողից եկած, թե արյան մեջ մտած: Վիշտը, որ մարդիկ զգացել են ու փոխանցել մեզ՝  անցողիկ չէ»:
Գրողն անդրադարձել է նաեւ արցախյան պատերազմի հերոսներին, մաքառումով ձեռք բերված հաղթանակին ու ամբողջացրել հարյուրամյակը. «Տարիների ընթացքում իմ մեջ այնքան էին կուտակվել, այնքան էին խմորվել այդ պատմությունները, անընդհատ մտածում էի՝ ինչ անեմ, որ ես ինձ հանգիստ զգամ եւ քանի որ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ենք մոտենում, ուզում էի առանձնահատուկ բան անել»:

Հ. Գ. «Կարոտի Ոստանը» գիրքը ապրիլի 9-ին մասնակցել է Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայացած «Համաշխարհային գրքի ցուցահանդեսին», ներկայացվելու է նաեւ Շվեյցարիայում՝ Ժնեւի գրքի սալոնում: Վերջում գիրքը կներկայացվի նաեւ Երեւանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930