Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՍՆՕՐՅԱԿ

Ապրիլ 23,2011 00:00

ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների համաձայն, ապրիլի 12-22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության 1 եւ սպանության փորձի 2 դեպքերն էլ բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 83 դեպքից բացահայտվել է 77-ը, խարդախության 40 դեպքից՝ 38-ը, իսկ խուլիգանության 11 դեպքն էլ բացահայտվել է: Բացահայտվել է նաեւ գողության 77 եւ կողոպուտի 2 դեպք: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, գողության՝ 10, խարդախության՝ 4 եւ ավազակային հարձակման ու խուլիգանության՝ 1-ական դեպք: Անցած 10 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 55 պատահար. 9 մարդ զոհվել է, 75-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել