Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապրիլ 23,2011 00:00

\"\"

Նորից պատահար

Ապրիլի 21-ին, ժ. 22. 30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայից դեպի Մատենադարանի կենտրոնական մուտք բարձրանալիս առաջին շրջադարձի աջ անկյունում «Կիլիկիա» տաքսի ծառայության «Սամանդ» մակնիշի Տ 7836 համարանիշի վարորդը՝ Արթուր Գրիգորյանը, չկարողանալով կառավարել մեքենան, բախվել է բետոնե հենապատին: Մեքենայի վարորդին եւ երկու ուղեւորներին՝ Արուսյակ Հարությունյանին եւ Վարդուհի Գրիգորյանին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր էր ժամանել փրկարարական ծառայության հատուկ ջոկատի 2-րդ խումբը:
Ըստ մեր տեղեկության, վարորդի՝ Արթուր Գրիգորյանի նկատմամբ անցյալ տարի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ՃՏՀ բաժնում նյութեր էին ստեղծվել:

Բախում
\"\"Երեկ ժ. 00. 20-ի սահմաններում Ազատություն-Բաբայան փողոցների խաչմերուկում (գեներալ Հայկազ Բաղմանյանի բենզալցկայանի դիմաց) բախվել էին 21-ամյա Անդրանիկ Խաչիկյանի «Daewoo Nexia» մակնիշի Լ 0862 համարանիշի եւ 50- ամյա Աշոտ Հովսեփյանի վարած «Վազ 2109» մակնիշի 01 ՕՏ 141 համարանիշի ավտոմեքենաները:
«Վազը» գլխիվայր շրջվել էր:
Վթարի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց էին տեղափոխվել վնասվածքներ ստացած «Վազի» վարորդը՝ Աշոտ Հովսեփյանը եւ ուղեւորը՝ 49-ամյա Մարինե Զաբունյանը: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել