Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՄԵՋ ՆԱԵՎ «ԳԱԶՊՐՈՄՆ» Է

Ապրիլ 23,2011 00:00

Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի 2000 խոշորագույն ընկերությունների ցանկը: Ըստ tert.am-ի, որը ներկայացրել է այդ ցանկը՝ ընտրելիս հաշվի է առնվել չորս ցուցանիշ՝ ընկերությունների շահույթը, ակտիվները, կապիտալիզացիան, վաճառքների ծավալը: Վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցնում ամերիկյան JPMorgan Chase բանկը, երկրորդը՝ բրիտանական HSBC բանկը, երրորդը՝ ամերիկյան General Electric կորպորացիան: Ընկերությունների ամբողջական ցանկը հրապարակվել է ամսագրի կայքում՝ www.for
bes.com–ում:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ամենաշահութաբեր ընկերությունների ցանկում երրորդ տեղն է զբաղեցնում, իսկ ընդհանուր ցուցակում՝ 15–րդ հորիզոնականը: Ամսագրի գնահատականներով՝ «Գազպրոմի» շահույթն անցած տարվա ընթացքում 25,72 մլրդ դոլար է կազմել: Ամենաշահութաբեր ընկերությունների մեջ առաջինը Nestle ընկերությունն է՝ 36,65 մլրդ դոլար շահույթով, երկրորդը՝ ExxonMobil նավթագազային ընկերությունը՝ 30,46 մլրդ շահույթով:
Վարկանիշային աղյուսակում ընկերությունների թվով առաջին տեղում է ԱՄՆ–ն՝ 536 ընկերություն, երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ճապոնիան (260 ընկերություն): Հնգյակի մեջ մտել են նաեւ Չինաստանը (121 ընկերություն), Կանադան (67) եւ Հարավային Կորեան (61 ընկերություն):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել