Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՏՆՕՐԵՆԻ ԱԶԱՏԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Ապրիլ 23,2011 00:00

Մանկապարտեզներում Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվող ստուգայցերի արդյունքում երեկ երկու տնօրեն է ազատվել աշխատանքից: Ապրիլի 11–ին Նուբարաշենի թ.125 մանկապարտեզում ստուգայցի ժամանակ հայտնաբերվել են սննդի անվտանգության նորմերի, սննդակարգի եւ ճաշացանկի կոպիտ խախտումներ: Արդյունքում տնօրեն Անահիտ Շահբաթյանը հեռացվել է աշխատանքից:
Ապրիլի 18-ին անակնկալ այցելություն է կատարվել Երեւանի հ.152 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Պարզվել է, որ տվյալ օրվա համար տնօրենը ներկայացրել է 107 երեխայի հաճախում, մինչդեռ այցելության պահին մանկապարտեզում ներկա է եղել 72 երեխա: Երեխաների բացակայությունը որեւէ փաստաթղթով չի հիմնավորվել: Ապրիլի 14-ին եւ 15-ին մանկապարտեզի միջին խմբում երեխաների հաճախման մատյանում երեխաների հաշվառում չի կատարվել: Թիվ 152 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Իրինա Աղաբեկյանը նույնպես հեռացվել է աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել