Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տաթեւն ու Նորավանքը՝ առանց «օբյեկտների»

Ապրիլ 23,2011 00:00

Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ազգային մրցունակության հիմնադրամի եւ միջազգային հեղինակավոր AECOM ընկերության նախաձեռնությամբ մշակված Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքի ռազմավարական նախագիծը ներկայացվեց հանրությանը: Զբոսաշրջության հարավային միջանցքն ընդգրկում է Վայոց ձորի մարզի Արենի գինեգործական տարածքից մինչեւ Տաթեւ ու Գորիս: Մասնագետները այն բաժանել են հինգ կլաստերների՝ ներառելով Եղեգնաձորը, Սիսիանը, Գորիսը, Տաթեւը եւ Ջերմուկը:Tert.am-ի տեղեկությամբ՝ Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Բեկոր Փափազյանն ասել է, որ ծրագրի իրագործման արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ում զբոսաշրջության մասնաբաժինը կավելանա, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվի գյուղական բնակավայրերի բնակչության կենսամակարդակը: Նա նաեւ հայտնել է, որ պատմամշակութային արժեք ներկայացնցող վայրերը, օրինակ՝ Տաթեւի վանական համալիրը, Նորավանքի տարածքները պետք է հեռու պահել հյուրանոցային եւ ռեստորանային օբյեկտներից: Պատմամշակութային վայր հանդիսացող «Սատանի կամրջի» կողքին նույնպես չի թույլատրվի շինարարություն իրականացնել: Արենի գինեգործական տարածքը զբոսաշրջային վայր դարձնելու համար, ըստ Փափազյանի, արդեն մշակվել է համապարփակ բիզնես-պլան եւ նախագիծ, կատարվել են ֆինանսական հաշվարկներ: Նախագծի վրա աշխատել են AECOM ընկերության փոխնախագահ Քրիստոֆեր Չոան եւ միջազգային առաջատար իրավաբան Ջոն Դաունսը, ովքեր այս օրերին Հայաստանում են: Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի խոսքով՝ այս նախագիծը լիովին համապատասխանում է զբոսաշրջության ոլորտում վարվող պետական քաղաքականությանը, այն է՝ տարածքային համաչափ զարգացում, պատմամշակութային ժառանգության ճիշտ պահպանություն, մարզերում աշխատատեղերի ստեղծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել