Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեքս-սկանդալը՝ հրաժարականի պատճառ

Ապրիլ 23,2011 00:00

Բացահայտված սեքսուալ սկանդալի «գլխավոր հերոս», ԱՄՆ սենատոր, հանրապետական Ջոն Էնսայնը հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնում։ Ինչպես տեղեկացնում է news.am-ը, հղում անելով Associated Press-ին, 2009թ. սենատոր Էնսայնը խոստովանել է, որ արտամուսնական կապի մեջ լինելով Սինթիա Հեմփթոնի հետ, աջակցել է սիրուհու ամուսնուն՝ Դուգլաս Հեմթոնին, Նեւադա ընկերությունում լոբբիստական աշխատանք գտնելու ուղղությամբ։ Էնսայնը հայտարարել է, որ հրաժարականից հետո այլեւս չի առաջադրի թեկնածությունը ամերիկյան Սենատի ընտրություններում, որը կայանալու է 2012թ.-ին։ «Թեեւ ես վստահ եմ, որ չեմ խախտել որեւէ օրենք եւ Սենատում վարքի որեւէ կանոն, սակայն ես չեմ կարող ենթարկել իմ ընտանիքը, իմ ընտրողներին եւ Սենատին հետագա փորձությունների՝ հետաքննության, ձգձգվող դատաքննությունների տեսքով»,- նշել է Էնսայնը: Հիշեցնենք, որ Ջոն Էնսայնը Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի համահեղինակներից է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել