Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանի վիճակը «կայուն ծանր» է

Ապրիլ 23,2011 00:00

Հայտնի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, որը ներկայումս ՀՀ նախագահի խորհրդականներից է, գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին երեկ «Ա1+»-ին հայտնել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Յ. Վարդանյանը մի քանի օր առաջ Մոսկվայում գտնվելիս վնասել է ոտքը, որն անցած տարվա հոկտեմբերին ավտովթարի ժամանակ կոտրվել էր, իսկ ազդրում տեղադրվել էր մետաղյա ձող: Նա տեղափոխվել է Երեւան եւ վիրահատվել, սակայն վիրաբույժները ստիպված են եղել դադարեցնել վիրահատությունը՝ ուղեղի թթվածնային սնուցման հետ կապված խնդիրների պատճառով: Տվյալ պահին Յուրի Վարդանյանը գտնվում է հետվիրահատական շրջանում: Ըստ վերջին տվյալների՝ բժիշկները նրա վիճակը գնահատում են «կայուն ծանր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել