Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գորդոնը՝ Ստեփանակերտի օդանավակայանի մասին

Ապրիլ 23,2011 00:00

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված խնդիրը: Գորդոնը հայտարարել է, թե Ադրբեջանը բավական հստակ հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման դեպքում չի պատրաստվում պայթեցնել քաղաքացիական ինքնաթիռները:
Ֆիլիպ Գորդոնի խոսքերով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ դա այս հարցում միակ կառուցողական դիրքորոշումն է: Գորդոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վկա են այն բանին, որ Ադրբեջանը չի ցանկանում պայթեցնել քաղաքացիական ինքնաթիռները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել