Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերադասեցին ամերիկյանը

Ապրիլ 23,2011 00:00

«Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած Ռազմական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստի ժամանակ որոշում է կայացվել ռազմական ուղղաթիռների գնման հարցում նախապատվությունը տալ ամերիկյան Sikorsky ընկերությանը»,- հղում անելով թուրքական լրատվամիջոցներին՝ tert.am-ը փոխանցում է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյունուլի հայտարարությունը։ Գյունուլի խոսքով՝ թուրքական կողմը պատրաստվում է առաջին փուլում Sikorsky ընկերությունից գնել 109 ուղղաթիռներ, որոնց թիվը հետագայում կարող է հասնել 600-ի։ Առաջին ուղղաթիռները Թուրքիա կբերվեն 4 տարի հետո։ Գործարքի արժեքը կազմում է 3,5 միլիարդ դոլար։ Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Անկարան երկար ժամանակ չէր կարողանում որոշում կայացնել իտալական AgustaWestland եւ ամերիկյան Sikorsky ընկերությունների միջեւ։ Ի վերջո, Թուրքիայի իշխանությունները նախապատվությունը տվեցին Sikorsky-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել