Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոտքն անդամահատվել է

Ապրիլ 23,2011 00:00

Ապրիլի 21-ին հայ-ադրբեջանական սահմանային տարածքի չեզոք գոտում մարմնական վնասվածքներ է ստացել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ՝ 39-ամյա Արամայիս Հովակիմյանը: Նա գնացել է սահմանամերձ հայկական տարածքում բանջար (ծնեբեկ) քաղելու, սակայն պայթել է հակահետեւակային ականի վրա: Արամայիս Հովակիմյանին տեղափոխել են Բերդ քաղաքում գտնվող զինվորական հոսպիտալ: Հոսպիտալի գլխավոր բժիշկ Էդուարդ Գրիգորյանը հայտնեց, որ Հովակիմյանին վիրահատել են, նրա աջ ոտքի ստորին մասն անդամահատվել է: Ներկայումս վիրավորի վիճակը բավարար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել