Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՆՆԻՉՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Ապրիլ 23,2011 00:00

\"\"

Երեկ Վերաքննիչ դատարանի բակում հավաքվել էին մեծ թվով ոստիկանության քննիչներ, ովքեր վստահություն էին հայտնում, որ իրենց գործընկեր, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարեւոր գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ, մայոր Վահան Խանզադյանն անհիմն է կալանավորվել, եւ այդ ամենի դիրիժորը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է: Նրանք ակնարկում էին, որ եթե դատարանը շարունակի պարել դատախազության նվագի տակ, ապա իրենք վայր կդնեն իրենց ծառայողական վկայականները եւ դուրս կգան ոստիկանության համակարգից: Քննիչներին վրդովեցրել էր նաեւ ոստիկանապետի հայտարարությունն այն մասին,
թե ոստիկանների շրջանում ոչ մի բունտ կամ դժգոհություն չկա: Դժգոհ ոստիկանները հեգնում էին. «Կարողա՞ ոստիկանապետին սխալ տեղեկություններ են տվել, ինչպես ժամանակին տվել էին Վահան Խալաֆյանի
եւ Մարիամ Սուխուդյանի դեպքերում»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել