Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Միկան», 1:0 հաշվով հաղթելով «Բանանցին» (թիմերի առաջին հանդիպումում գրանցվել էր ոչ-ոքի՝ 3:3), առաջինը պատվավոր մրցանակի համար վճռորոշ խաղում պայքարելու իրավունք նվաճեց: Նրա մրցակիցը հայտնի կդառնա ապրիլի 27-ին: Այդ օրը երկրորդ ուղեգիրը վիճարկելու են «Ուլիսն» ու «Շիրակը», որոնց առաջին դիմակայությունում գյումրեցիները տանուլ էին տվել 0:1 հաշվով:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի 17 տարեկանների հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում ֆուտբոլի ակադեմիայում: Մարզիչ Սուրեն Չախալյանի գլխավորած թիմը պատրաստվում է մասնակցել ապրիլի 26-30-ը Աստանայում կայանալիք «Ղազախստանի Հանրապետության նախագահի գավաթ» անվանումը կրող միջազգային մրցաշարին: Հավաքին հրավիրվել է 18 ֆուտբոլիստ.
Դարպասապահներ՝
Մարտին Գեւորկյան («Կռիլյա Սովետով», Ռուսաստան), Գարեգին Մարկոսյան («Փյունիկ»):
Պաշտպաններ՝
Համլետ Ասոյան («Փյունիկ»), Ռոբերտ Դարբինյան, Սերոբ Գրիգորյան (երկուսն էլ՝ Կոնոպլյովի անվան ակադեմիա, Ռուսաստան), Արման Ղազարյան, Վահան Ադլոյան (երկուսն էլ՝ «Բանանց»), Ռաֆայել Հակոբյան («ԱԶ Ալկմար», Հոլանդիա):
Կիսապաշտպաններ՝
Սիփան Դավթյան, Դավիթ Ասատրյան (երկուսն էլ՝ «Բանանց»), Սարգիս Շահինյան («Միկա»), Վիուլեն Այվազյան, Տիգրան Մակարյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Արտյոմ Սիմոնյան, Նորայր Տիգրանյան (երկուսն էլ՝ «Զենիթ», Ռուսաստան):
Հարձակվողներ՝
Արամայիս Քյոսայան («Բանանց»), Վարդան Բակալյան («Փյունիկ»), Էդգար Արուտյունյան («Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան):