Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչը եւ մատանին՝ համացանցային աճուրդում

Ապրիլ 22,2011 00:00

Երբեւէ Հռոմի Պողոս VI պապին, իսկ մինչ այդ՝ Պիոս XII պապին պատկանած ադամանդներով զարդարված լանջախաչը եւ մատանին վաճառվելու են համացանցային աճուրդում: 1965թ. Նյու Յորք այցի ընթացքում Պողոս VI պապը նվիրել է թանկարժեք խաչը եւ մատանին ՄԱԿ-ին՝ պայմանով, որ այդ իրերը վաճառվեն աճուրդում, իսկ գումարը տրամադրվի բարեգործության: 2 տարի անց իրերը 64000 դոլարով վաճառվել են նյույորքցի մի ոսկերչի, իսկ գումարը հատկացվել է ՄԱԿ-ի բարեգործական 4 գործակալությունների: Դրանից հետո խաչի եւ մատանու տերերը մի քանի անգամ փոխվել են:
Ապրանքը վաճառքի է դրել Հյուսիսային Կարոլինայի ոսկերչական մի խանութի տեր՝ Ալան Պրերին, ում՝ խաչը եւ մատանին վաճառելու խնդրանքով դիմել է դրանց վերջին տիրոջ այրին: Պրերին հուսով է դրանց վաճառքից ստանալ 800-900 հազար դոլար: Ապրանքի բարձր արժեքի պատճառով նա որոշել է դրանք վաճառել ոչ թե իր խանութում, այլ՝ համացանցային աճուրդի միջոցով:
ինտերնետում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել