Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն ամուր են ձեր ոսկորները

Ապրիլ 22,2011 00:00

Թեստ-ախտորոշում
\"\"Յուրաքանչյուր դրական պատասխանի դեպքում հաշվեք 1 միավոր:
1. Ձեր տարիքը 45-ից ա՞նց է:
2. Ձեր հասակը բա՞րձր է 165 սմ-ից:
3. Դուք չե՞ք «ցածրացել» վերջին տարիներին:
4. Ձեր քաշը 65 կգ-ից պակաս է:
5. Տառապո՞ւմ եք երիկամների, լյարդի, ստամոքսի, ներզատիչ (էնդոկրին) համակարգի, հոդերի խրոնիկ հիվանդություններով:
6. Դուք երբեւիցե ունեցե՞լ եք ոսկրերի կոտրվածքներ:
7. Ձեր ատամները լա՞վ վիճակում են:
8. Ձեր հարազատներից որեւէ մեկը հիվանդացե՞լ է օստեոպարոզով:
9. Ձեր հարազատներից որեւէ մեկի մոտ եղե՞լ է ազդրի վզիկի կոտրվածք:
10. Դուք օգտագործե՞լ եք կորտիկոստերոիդներ՝ 3 ամսից ավելի:
11. Ձեզ մոտ հաճախակի՞ են ցավերը մեջքի շրջանում:
12. Քի՞չ եք շարժվում:
13. Չե՞ք սիրում կաթնամթերք, պանիր:
14. Ծխո՞ւմ եք:
15. Եղե՞լ է ժամանակ, որ դուք վնասվածքի կամ հիվանդության պատճառով անցկացնեք անկողնում 2 ամսից ավելի:
Ընդհանրացնենք արդյունքները:
Մինչեւ 8 միավոր- ձեր ոսկրերը ամուր են, ինչպես «պողպատը»: Առայժմ անհանգստանալու ոչ մի պատճառ չունեք:
9-12 միավոր- ցանկալի է ստուգվեք եւ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեք:
12-ից ավելի միավոր- անպայման դիմեք բժշկի: Օգտագործեք վիտամինա-հանքային հաբեր՝ կալցիումի հետ միաժամանակ: Իհարկե, բժշկի խորհրդով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել