Կարլ Լագերֆելդը գրքի սիրահարների, գրքի էջերի ու տպագրական ներկի բույրին «կարոտողների» համար աներեւակայելի անակնկալ է պատրաստել՝ օծանելիք՝ գրքի բույրով։ Գրքերի նկատմամբ մեծ սեր տածող Լագերֆելդը, որն ունի ավելի քան 300 հազարից ավելի գրքից բաղկացած գրադարան, ակտիվորեն աշխատում է այդ բույրի ստեղծման ուղղությամբ։ Օծանելիքը կվաճառվի գրքի տեսքով սրվակով, հիմնական տեսակները կլինեն գրքի, գրապահարանի բույրերը։