Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԾԱԹԱԳՈՐԾԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ապրիլ 22,2011 00:00

Երեկ ժողարվեստի թանգարանում կայացավ ժողովրդական վարպետ, արծաթագործ  Կառլեն Քոսայանի «Վերակերպումներ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ներկայացված էր վարպետի ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում կատարած աշխատանքների մեծ մասը, որոնք բերվել էին Ֆրեզնո քաղաքից, որտեղ հեղինակը բնակվել էր երկար տարիներ: Կառլեն Քոսայանն իր գործերն անվանակոչել է հին հայկական գավառների ու մայրաքաղաքների անուններով, որի միջոցով ցանկացել է աշխարհին պատմել հայերի ու Հայաստանի մասին: Քոսայանը նշեց, որ հենց այս ցուցասրահում է 40 տարի առաջ կայացել իր առաջին ցուցահանդեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել