Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՊԱԼԱՌՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

Ապրիլ 22,2011 00:00

Արդեն մեկ ամիս է՝ ինչ մեկնարկել են Սուրբ Աննա եկեղեցու շինարարական աշխատանքները՝ Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում, որտեղ, ինչպես բոլորիս քաջ հայտնի է, գտնվում է Կաթողիկե եկեղեցին: Ընդամենը 2 տարի անց այստեղ, Երեւանի սրտում վեր կխոյանա մի ամբողջ եկեղեցական համալիր, որտեղ գտնվելու է նաեւ կաթողիկոսի երեւանյան նստավայրը:
Շատերը մտավախություն էին հայտնում, որ նոր եկեղեցական համալիրի կառուցումը կսպառնա Սուրբ Կաթողիկե եկեղեցուն: «Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ընկերությունը, որպես տենդերի հաղթող եւ գլխավոր կապալառու, չէր կարող չարձագանքել եւ չհայտնել իր մասնագիտական կարծիքը տվյալ հարցի շուրջ:
«Սուրբ Աննա եկեղեցու շինարարական աշխատանքները ամբողջապես համաձայնեցված են Քաղաքաշինության պետական տեսչության եւ Հուշարձանների պահպանության կոմիտեի հետ: Հաշվի են առնված եկեղեցիների տարածքներին բնորոշ բոլոր առանձնահատկությունները, ներառյալ այն փաստը, որ եկեղեցին կառուցվել է նախկին սրբավայրի հիմքի վրա: Շինարարության ընթացքում կատարվել են տարածքի հետազոտություն եւ պեղումներ»,- նշում է «Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ընկերության հիմնադիր տնօրեն Գարիկ Չիլինգարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել