Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիշատակի միջոցառում

Ապրիլ 22,2011 00:00

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Երեւանի տարբեր հաստատություններում միջոցառումներ են կազմակերպվում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հյուսիսային համալսարանը բացառություն չէր: Մեծ եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ներկա էին ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Է. Շարմազանովը, բանաստեղծուհի Անահիտ Սարգսյանը եւ այլք:
Է. Շարմազանովը շեշտեց, որ աշխարհասփյուռ հայերի պարտականությունն է՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի աշխարհն իմանա ցեղասպանության մասին, իսկ այդ գործում առաջամարտիկը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը:
Վ. Բարխուդարյանը համաձայնեց, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործում կարեւոր է միասնությունը՝ հիշեցնելով Թուրքիայի վարչապետի պնդումն այն մասին, որ Թուրքիան կարող է լավ հարաբերություններ ստեղծել ՀՀ կառավարության հետ, եթե վերջինս չլսի սփյուռքին: Ըստ ՀՀ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանի՝ ցեղասպանության միջազգային ճանաչմանն ընդառաջ՝ առաջին քայլը պետք է անի Թուրքիան, որպեսզի կարողանա հանել իր վրայի «մեծ խարանը»: Ա. Սարգսյանը ներկայացրեց իր տպավորությունները՝  Դեր Զոր եւ Հալեպ կատարած իր այցելություններից: Նա նշեց, որ շատ ուրախ է, որ Հայաստանում կազմակերպվում են նման միջոցառումներ, քանի որ, ըստ նրա, աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը չեն պահպանել իրենց լեզուն ու ինքնությունը: Բանաստեղծուհին վկայակոչեց վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ Ուկրաինայում բնակվող 101000 հայերից միայն 30%-ն է իր մայրենին հայերենը համարում: Սակայն ուրախությամբ ավելացրեց, որ Սիրիայում տեսել է ազգային բարձր գիտակցություն ունեցող հայերի, ովքեր ապրում էին արաբական երկրում, սովորում արաբական դպրոցներում, բայց իրենց մայրենին համարում էին հայերենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել