Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդյունավետացնել ռազմավարությունը

Ապրիլ 22,2011 00:00

Քաղաքապետարանի կողմից ՀԱԿ-ի դիմումների պարբերական մերժումները, ինչպես եւ կարելի էր սպասել, իրենց հանգուցալուծումը գտան

\"\"

Ինչ խոսք, որ Ազատության հրապարակը սիմվոլիկ է հանրահավաքների իրականացման տեսակետից: Սակայն հանրահավաքների արժեքն ու արդյունավետությունը ոչ միայն նրանց անցկացման վայրով է որոշվում: Մարդաշատ հանրահավաքներ քիչ չեն անցկացվել նաեւ Մատենադարանի տարածքում: Կարեւորն այն է, որ պարբերաբար առավել սուր, ալեկոծիչ ու ընդդիմադիրների մարտունակությունը միշտ բարձր մակարդակի վրա պահող հարցեր առաջ քաշվեն՝ իշխանությունների առավելապես խոցելի կողմերը բացահայտելու առաջնահերթությամբ:
Այսօր խոսվում է ամեն ինչի մասին: Մինչդեռ աստիճանաբար մոռացության է տրվում 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, երբ րոպեների ընթացքում գլխատվեց երկրի առաջնորդությունը, հանձինս Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի: Սպանդի կազմակերպիչները հոկտեմբերի 27-ով իսկ լայն ճանապարհ բացեցին տիրող «բեսպրեդելն» իրականացնելու համար: Իհարկե, նրանց շատ ձեռնտու է հոկտեմբերի 27-ը մոռացության տալը, դա բնական է: Բայց այն, որ հոկտեմբերի 27-ը եւ նրա հետեւանքները մեր ժողովրդի կյանքում արդեն մոռացվել են ՀԱԿ-ի կազմակերպության գործողությունների օրակարգում, դա անհանդուրժելի է: ՀԱԿ-ի կազմակերպման առաջին շրջանում հոկտեմբերի 27-ը հիշատակվում էր ողբերգության ղեկավարների բացահայտման անհրաժեշտության տեսակետից: Սակայն հետզհետե կարծես թե այն դադարեց հետաքրքրություն ներկայացնել: Մինչդեռ հոկտեմբերի 27-ի հարցերի հետեւողական քննարկումները եւ այդ ուղղությամբ գործնական քայլեր կատարելը մեծ  խթան կհանդիսանային ՀԱԿ-ի համախոհների շարքերը ամրապնդելու եւ նրա հեղինակությունը առավելապես բարձրացնելու գործում: Չէ՞ որ առողջ մտածելակերպի տեր յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու համար միանշանակ է, որ եթե տեղի չունենար հոկտեմբերի 27-ը, այսօր բոլորովին այլ իրավիճակ կլիներ մեր երկրում: Մեծ հույսեր էին կապում, օրինակ, Գագիկ Ջհանգիրյանի կողմից ՀԱԿ-ին գործակցելու հետ, բայց, ավաղ… Մինչդեռ հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչների բացահայտումը ոչ պակաս, եթե ոչ ավելի լայն ճանապարհ կբացեր բարեփոխումների համար, քան, ասենք, հանրահավաքներում «Սերժիկ կամ Քոչարյան հեռացիր» եւ այլ նման բացականչությունները, այդ թվում նաեւ «իշխանությանը դհոլ-զուռնայով ենք ճանապարհելու» բառակապակցությունները: Այսօր առավել, քան երբեւիցե արդիական է սառեցված քրեահետախուզական աշխատանքների վերակենդանացումը՝ կապված հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների բացահայտման եւ նրանց արդարացի պատժի ենթարկելու հետ: Նման ռազմավարության բարձր արդյունավետությունը անտարակույս է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել