Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրրանցիներն ու Զատիկը

Ապրիլ 22,2011 00:00

\"\"Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում «Օրրան» բարեգործական հիմնադրամի սաները նշում էին Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը: «Օրրանի» սաները տոնական հագուստներով ներկեցին թղթե զատկական ձվերը, ապա խաշածը, ինչի համար նվերներ ստացան հյուրանոցի տնօրինության կողմից:  Հյուրանոցի այգում երեխաները «Հավկիթի որս» խաղը խաղացին՝  այգու տարբեր անկյուններից պետք է գտնեին շոկոլադե ձվիկներ:
Ըստ «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի, ամեն ինչ արված է երեխաներին եւս մեկ հետաքրքիր եւ ուրախ օր նվիրելու համար. «Այսօր փոքրիկների խումբն է մասնակցում միջոցառմանը: Իրենք շատ կարիքավոր ընտանիքներից են եւ այպիսի առիթն իրենց համար մեծ իրադարձություն է: Նրանք այստեղ իրենց շատ լավ են զգում, իսկ «Օրրանի» նպատակն էլ հենց դա է՝ երեխաներին ուրախ տրամադրություն պարգեւել եւ իրենց մեջ հպարտություն ու լիարժեքության զգացումը մտցնել, որ իրենք լիարժեք քաղաքացիներն են այս հանրապետության: Միայն լիարժեք լինելու զգացումից  հետո է գալիս մարդու արարելու եւ բարձունքների հասնելու ձգտումը: Ապրիլի 24-ին «Օրրանում» էլ դեռ կնշենք Զատիկի տոնը»:
Հյուրանոցի վաճառքի եւ մարկետինգի  տնօրեն Զոլտան Կոնսանսզկին ասաց. «Տարին ունի 4 եղանակ եւ մենք ամեն եղանակին ցանկանում ենք «Օրրանի» սաներին մի տոն պարգեւել: Թեկուզեւ մեկ երեխա «Օրրանի» սաներից իրեն լավ զգա, մենք երջանիկ կլինենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել