Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՈՏՅԱՆՆ ՈՒ ՌՈՒՄԻՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ

Ապրիլ 22,2011 00:00

ՀՀ  ԿԳ նախարար Արմեն  Աշոտյանը Ռումինիա կատարած պաշտոնական այցի շրջանակում երեկ հանդիպում է ունեցել Ռումինիայի  ԿԳ  նախարար Դանիել Ֆուներիուի հետ, որից հետո երկու նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Ասուլիսի  ընթացքում ռումինացի լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս նա կմեկնաբանի Ռումինիայի նախագահի՝ Բաքվում կատարած հայտարարությունը եւ ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քաչարյանի պատասխանը, եւ արդյո՞ք նա այդ հայտարարությունը չի դիտարկում որպես խոչընդոտ՝ կրթության եւ գիտության ոլորտում հայ-ռումինական համագործակցության  համար: Նախարար Արմեն  Աշոտյանը պատասխանել է, որ հայ-ռումինական հարաբերությունները կրթության եւ գիտության ոլորտում խարսխված են ոչ թե աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերի,  այլ՝ քաղաքակրթական նմանությունների եւ ընդհանրությունների վրա: ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը, Մինսկի խմբի մոտեցումներին համաձայն, հիմնված է երեք հիմնական սկզբունքի վրա՝ ինքնորոշման, խաղաղ կարգավորման եւ տարածքային ամբողջականության: ԼՂ ժողովուրդը, օգտվելով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից, վաղուց կայացրել է իր որոշումը եւ որեւէ կարծիք, որը հակասում է Ղարաբաղի ժողովրդի այդ որոշմանն ու միջազգային հանրության դիրքորոշմանը եւ արված է Ադրբեջանի իշխանությանը հաճոյանալու համար, չի կարող ազդել Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930