Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՈՒՇԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

Ապրիլ 22,2011 00:00

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (ՀՃՈՒՀ) իրականացրել է գիտական ուսումնասիրություններ, արդյունքում «Հուշագրական ժառանգություն» խորագրով գիրք է հրատարակվել: Աշխատությունը ներկայացնում է գլխավորապես Արեւմտյան Հայաստանի զանազան գավառներում ծնված եւ 1915թ. ցեղասպանությունը վերապրած անհատների՝ առաջին անգամ հրատարակվող հուշագրությունները: Գիրքը հասցեագրված է հայ ժողովրդի պատմությամբ եւ հայրենագիտությամբ հետաքրքրվող մասնագետներին ու ընթերցող լայն շրջանակներին: «Գրքի հեղինակները այն մարդիկ էին, ովքեր բախտավոր էին, որ ծնվել էին հազարամյակների պատմությամբ իմաստավորված եւ սրբացած նախնյաց հայրենիքում, սակայն, միեւնույն ժամանակ, նրանց վիճակված էր լինել այն վերջին ապաբախտ սերունդը, ով բիրտ ուժի կամոք արմատախիլ եղավ, դուրս մղվեց հազարամյակներ ծխացած հարազատ օջախից եւ դատապարտվեց մինչեւ կյանքի վերջին ակնթարթներն ապրել նվիրական ծննդավայրի սրտմաշուկ հուշերով եւ տեսիլքներով»,-ասված է աշխատության նախաբանում:
Հավելենք, որ նախագծի հեղինակն է անվանի հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, գիտական խմբագիրն է Էմմա Աբրահամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել