Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՓՉՅԱՆԻ ՎԵՊԸ՝ ՖՐԱՆՍԵՐԵՆ

Ապրիլ 22,2011 00:00

Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ օտոման» վեպը ռումիներեն եւ ռուսերեն տպագրվելուց հետո, օրերս Փարիզում լույս տեսավ ֆրանսերեն: Վեպը ֆրանսերեն է թարգմանել Հրաչ Պետրոսյանը, որը միաժամանակ գիրքը տպագրող «Սերկլը դեզ էկրի կոկազիան» հրատարակչության հիմնադիր-տնօրենն է: Նրա թարգմանությամբ, նույն հրատարակչության կողմից մինչ այժմ լույս են ընծայվել Պ. Զեյթունցյանի, Մ. Շաթիրյանի, Հովհ. Ղուկասյանի եւ այլ հայ հեղինակների վեպերի, հուշագրությունների եւ պատմագիտական ուսումնասիրությունների թարգմանությունները: Հրատարակչությունը հատկապես արժեքավոր փաստաթղթեր ու վկայություններ է տպագրում Մեծ եղեռնի վերաբերյալ: Ալ. Թոփչյանի «Բանկ օտոման» վեպի ֆրանսերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 9-ին, Վալանսի գրքի սալոնում: Վեպը ներկայացվելու է նաեւ Ժնեւի, ֆրանսիական Շատենե-Մալաբրի քաղաքի գրքի սալոններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել