Ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1986 թ. ծնված Կիմա Ս.-ի վարած «Հունդայի Ցիվիկ» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է 1972 թ. ծնված Տիգրան Ք.-ի վարած «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսին, ինչի հետեւանքով «Հունդայի Ցիվիկ» ավտոմեքենայի ուղեւորը՝ 33-ամյա Նվեր Բարսեղյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորը, վարորդը եւ «ՊԱԶ-672»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: