Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈ՞ՒՐՍ ԷՐ

Ապրիլ 22,2011 00:00

Ապրիլի 8-ին 18 լրատվամիջոցների խմբագիրներ (այդ թվում՝ «Առավոտի»  գլխավոր խմբագիրը), դիմել էին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որպեսզի նա թույլ տա իրենց տեսակցել նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ, իրենց գործընկերոջ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գործող խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ:
Երեկ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից  ստացվել է 18.04. 2011-ին ուղարկված պատասխանը. «ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակցելու թույլտվություն տալը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարի իրավասությունից դուրս, ուստի Ձեր կողմից ս.թ. ապրիլի 8-ին ներկայացված դիմումը չի կարող բավարարվել իմ կողմից» բովանդակությամբ:
Նախարարը հղումներ էր կատարել գործող Քրեակատարողական օրենսգրքից, ըստ որի՝ լրատվամիջոցների հետ դատապարտյալի տեսակցությունը տրամադրվում է ազատազրկման վայրի, ուղղիչ հիմնարկի պետի, նրա բացակայության դեպքում՝ տեղակալի որոշմամբ:
Կարճատեւ տեսակցությունը, ըստ նույն օրենքի, թույլատրվում է 3 չափահաս տեսակցողի՝ ոչ ավելի, մինչդեռ, ըստ նախարարի, «տվյալ դիմումը ներկայացվել է 18 անձի կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել