Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2010թ. հունվարի 1-ը չվճարված հարկեր ունեցող տնտեսվարողներին ազատել այդ հարկերի նկատմամբ հաշվարկված տույժ ու տուգանքներից, եթե առաջիկայում ամբողջությամբ մարեն հարկային պարտքը։ 2010թ. հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողներն ունեին ավելի քան 210 մլրդ դրամ չմարված հարկային պարտավորություններ, որոնցից ապառքների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 104 մլրդ դրամ, հաշվարկված տույժերը՝ 72 մլրդ դրամ, տուգանքները՝ 34 մլրդ դրամ: Ըստ նախագծի՝ եթե տնտեսվարողները մինչեւ 2011թ. օգոստոսի 20-ը դիմեն հարկային մարմնին, ապա կսահմանվի հարկերը մարելու ժամանակացույց՝ առանց տույժերի ու տուգանքների։ Վարչապետի բնորոշմամբ՝ սա «հարկային ամնիստիա» է: