Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՍՈՒԽՈՅԸ» ԱՐԴԵՆ ԹՌՉՈՒՄ Է

Ապրիլ 22,2011 00:00

Նախորդ օրը «Արմավիայի» ձեռք բերած նոր ինքնաթիռը՝ «Յուրի Գագարին» անունը կրող «Սուխոյ սուպերջեթ-100» ինքնաթիռը հաջողությամբ կատարեց իր առաջին թռիչքը դեպի Մոսկվա: Սակայն մինչ այդ մի կարճատեւ տեխնիկական թռիչք կատարեց դեպի Թբիլիսի, եւ ինչպես խոստացել էր «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, ինքնաթիռի ամենաառաջին ուղեւորը հենց ինքն էր: Բաղդասարովից բացի՝ դեպի Վրաստան կատարած տեխնիկական թռիչքին մասնակցում էին նաեւ ինքնաթիռի ստեղծողները եւ ավիաընկերության աշխատակիցները: Ուղեւորային թռիչքը դեպի Մոսկվա իրականացվեց ամբողջովին լցված ինքնաթիռով՝ 98 տեղանոց «Գագարինի» բոլոր տեղերն զբաղեցված էին: Մոսկվայում օդանավին սպասվում էր հանդիսավոր ընդունելություն, որից հետո բոլոր ուղեւորներին տրվել է սերտիֆիկատ, որ նրանք եղել են «Սուխոյի» ամենաառաջին ինքնաթիռի ամենաառաջին ուղեւորները… Ինչպես արդեն նշել ենք նախորդ հրապարակումներում՝ այս ինքնաթիռը նախատեսված է փոքր հեռավորությամբ թռիչքների համար, եւ հիմնական ուղղությունները լինելու են ՌԴ եւ Ուկրաինայի օդանավակայանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել