Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համայնքային ոստիկանություն ձեւավորելու նախաշեմին

Ապրիլ 22,2011 00:00

Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման օրակարգում ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ Համագործակցության մասին հուշագրի Լրացուցիչ արձանագրության ստորագրումն էր: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսն իր ելույթում նշեց, որ ըստ հարցումների արդյունքների՝ որոշ դրական փոփոխություններ ոստիկանության գործունեության մեջ ակնհայտ են, բայց դեռեւս պետք է զգալի աշխատանք կատարվի ցանկալի արդյունքին հասնելու համար։ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը եւ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը ստորագրեցին ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ Համագործակցության մասին հուշագրի Լրացուցիչ արձանագրությունը: ԵԱՀԿ-ն նախատեսում է հրավիրել ոստիկանական կրթության գծով միջազգային փորձագետի, որի հիմնական գործառույթները կնդգրկեն Ոստիկանության կրթական հաստատությունների նոր թեստային համակարգի մշակումը, ոստիկանության կրթական հաստատություններ ընդունելության անկախ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ առաջարկության մշակումը: ԵԱՀԿ-ն կհրավիրի նաեւ համայնքային ոստիկանության գծով միջազգային փորձագետի, որի հիմնական խնդիրը լինելու է Համայնքային ոստիկանության ռազմավարության մշակումը, երկրում Համայնքային ոստիկանության մոդելը ներդնելու համար անհրաժեշտ փոփոխությունների գնահատումն ու Երեւանում Համայնքային ոստիկանության կիրառմանն ուղղված գործողությունների պլանի մշակումը, համայնքային ոստիկանների աշխատանքի նկարագրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել