Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՈՓՈՒՄ ԵՆՔ ՏԵՂՈՒՄ

Ապրիլ 22,2011 00:00

«Հայաստանի տնտեսության վիճակը կատաստրոֆիկ է»,- ըստ tert.am-ի, երեկ ՄԻԺԻ գրասենյակում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ Նա ասել է, որ այս տարի Ազգային վիճակագրական ծառայության՝ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ «Դուք պատկերացնում եք, թե ինչքան են բառիս բուն իմաստով ծեծել վիճվարչության պետին, որ 0 ցույց տա, ինչքան մեծ ա եղել անկումը»,- նշեց Հրանտ Բագրատյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ԱՎԾ-ն հրապարակել է տնտեսական ակտիվության ինդեքսը, ըստ որի՝ այս տարվա մարտին, 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվությանը կազմել է 100%: Այսինքն՝ տնտեսությունը մնացել է նույն մակարդակին, ինչ անցած տարվա մարտին։ Ամենավտանգավորը, ըստ բանախոսի, այն է, որ Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով հետ է մնում Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից եւ Իրանից։ Իսկ այդ հետամնացությունն, ըստ Հրանտ Բագրատյանի, վաղ թե ուշ կբերի քաղաքական հետեւանքների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել