Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՆ, ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 22,2011 00:00

Ապրիլի 24-ին Թուրքիայի մի քանի քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում, Դիարբեքիրում եւ այլուր կկազմակերպվեն Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու միջոցառումներ: Երեկ Ստամբուլում այս մասին տեղեկացրեց ակցիայի կազմակերպիչներից՝ «Ենի Շաֆակ» օրաթերթի մեկնաբան Ալի Բայրամօղլուն: Հիշատակի միջոցառումները կազմակերպում է «Ասենք ոչ՝ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» շարժումը: Թուրք մտավորականներն այս օրերին հայտարարում են, թե հինգ կամ տասը տարի առաջ չէին կարող պատկերացնել, որ մարդիկ այդ օրը դուրս կգան փողոց՝ հարգելու զոհերի հիշատակը, եւ թուրք հասարակությունը դանդաղորեն փոփոխվում է, մամուլն էլ գրում է այդ մասին: Ա. Բայրամօղլուն ասաց, որ օրերս «Ենի Շաֆակ» թերթը տեղեկացրել է այդ մասին եւ նույնիսկ հրապարակման մեջ օգտագործել ցեղասպանություն տերմինը: «Առավոտի» դիտարկմանը, թե արդյոք թուրք մտավորականների՝ ներելու մասին հայտարարությունների նպատակն իրականում եվրոպական կառույցներին ապացուցելը չէ՞, որ Թուրքիան դառնում է ավելի ժողովրդավար, Ա. Բայրամօղլուն այսպես արձագանքեց. «Տեղյակ եմ այդ քննադատությանը, բայց ինքներս համաձայն չենք դրա հետ: Ես ինքս օգտագործում եմ ցեղասպանություն բառը: Սրանից ավելի այժմ ոչինչ չենք կարող անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել