Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քոքսը կրկին եկավ ու գնաց

Ապրիլ 22,2011 00:00

«Մերոնքական» լորդերի այցը Հայաստան

\"\"

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը երեք օր Հայաստանում էր, այցելեցին նաեւ Ստեփանակերտ եւ երեկ, հայրենիք թռչելուց առաջ, պատասխանեցին լրագրողների հարցերին: Թեպետ Մեծ Բրիտանիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը փաստող վավերագրերին եւ, իրենց ասելով, բավականին ցնցված եւ հուզված էին։ Պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղում հանդիպումներ է ունեցել ԼՂՀ նախագահի ու ԱԺ նախագահի հետ: Ինչպիսի՞ ուղիներ է տեսնում ԼՂ հիմնախնդրի լուծման համար՝ հարցին ի պատասխան բարոնուհի Քոքսը նշեց. «Մենք այնտեղ ականատես եղանք, թե Մինսկի խմբի ձեւաչափով բանակցային գործընթացում ինչ առաջընթաց է եղել: Ես կարծում եմ, որ ԼՂ ժողովուրդը պետք է իրավունք ունենա մասնակցելու բանակցային գործընթացին: Ես տեսնում եմ, որ Հայաստանը, հայերը կամք են ցուցաբերել՝ շարժվելու այդ սկզբունքների հիման վրա, ու հիմա ադրբեջանցիներն էլ պետք է համագործակցեն»: Համայնքների պալատի անդամ, իշխող կուսակցության ներկայացուցիչ Ջոն Ուիթինգդեյլն իր հերթին խոստացավ Լորդերի պալատի Համայնքների պալատին ներկայացնել այն ամենը, ինչին ականատես է եղել Ղարաբաղում, քանի որ թյուր տեղեկություններ կան այդ ամենի վերաբերյալ:
Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամները հավաստիացրին, որ ամեն ինչ կանեն, որպեսզի Բրիտանիայում մարդիկ իմանան Հայոց ցեղասպանության մասին. «Մենք այցելեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ տեսանք կատարվածի բոլոր ապացույցները: Վերադառնալով Մեծ Բրիտանիա՝ ես կպատմեմ այն ամենը, ինչ տեսա, իմ տպավորությունները կկիսեմ իմ գործընկերների հետ»,- ասաց իշխանական ուժի ներկայացուցիչը: Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Շրիլա Ֆլեդերն անկեղծորեն խոստովանեց՝ վատ է զգում, որ Հայոց ցեղասպանության այդքան ապացույցների պարագայում իրենց կառավարությունը այն դեռեւս չի ճանաչել՚ «Անշուշտ, դրա պատճառը Թուրքիան է: Սակայն դա մեզ չի խանգարելու, որպեսզի մենք շարունակենք ջանքեր գործադրել, քանի որ տեղի ունեցածը հանցագործություն է մարդկության նկատմամբ»: Լորդերի պալատի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Լինդոն Հարիսոնը պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ի՞նչ հեռանկար է տեսնում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցում, ասաց, որ ողջունում է Հայաստանի իշխանությունների ձգտումը եվրաինտեգրման հարցում, եւ իրականացվող բարեփոխումներն այս ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել