Երեկ ամբողջ համացանցը կամ գոնե դրա ռուսական եւ հետխորհրդային կայքերն ու «Ֆեյսբուքը» ողողված էին YouTube կայքում հայտնված տեսանյութով, որի գլխավոր «դեմքերն» էին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու հայազգի հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը: Նրանք մասնակցում են ինչ-որ «փարթիի», որտեղ Մեդվեդեւը պարում է անցյալ դարի 80-ականների վերջի ամենահայտնի հիթերից մեկի՝ «Կոմբինացիա» խմբի «American Boy» երգի հնչյունների ներքո: