Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միշել Օբամայի ինքնաթիռը վայրէջք է կատարել երկրորդ փորձից հետո

Ապրիլ 21,2011 00:00

«Boeing 737» ինքնաթիռը, որում եղել է Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբաման, ստիպված է եղել ընդհատել վայրէջքը Վաշինգտոնի օդանավակայանում, ենթադրաբար՝ ցամաքային ծառայության դիսպետչերի սխալի պատճառով: BBC-ի մատուցմամբ, վայրէջք կատարելիս Միշել Օբամայի ինքնաթիռը 5 կմ-ից պակաս հեռավորության վրա է եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռից՝ այն դեպքում, երբ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային ծառայության նորմատիվների համաձայն, նույն օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռների միջեւ տարածությունը պետք է լինի ոչ պակաս, քան՝ 8 կմ: Դա համարվել է վտանգավորության աստիճանի մոտ հեռավորություն, եւ առաջին տիկնոջ՝ արդեն վայրէջք կատարող ինքնաթիռի անձնակազմին հրամայվել է դադարեցնել վայրէջքն ու երկրորդ շրջան անել: Ի վերջո, երկու ինքնաթիռներն էլ օդանավակայանում բարեհաջող վայրէջք են կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել