Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փարիզում հանդիպում են Սարկոզին եւ Ջալիլը

Ապրիլ 21,2011 00:00

\"\"Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չորեքշաբթի օրը Փարիզում հանդիպել է Լիբիայի ընդդիմության առաջնորդ Մուսաֆա Աբդել Ջալիլի հետ: Այդ մասին հաղորդում է reuters-ը՝ հավելելով, թե հյուսիսաֆրիկյան այդ երկրում արդեն երրորդ ամիսը շարունակվող հակամարտության մեջ լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենում:
Լիբիայի գործող նախագահ Մուամմար Քադդաֆիի զորքերի եւ ապստամբների միջեւ զինված հակամարտությունը փակուղի է մտել, եւ հակամարտության առաջին գիծը շարունակում է պահպանվել Լիբիայի արեւելքում գտնվող Աջդաբիա քաղաքից քիչ արեւմուտք ընկած հատվածում, իսկ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող ամենախոշոր ու միակ քաղաքի՝ Միսուրատայի պաշարումը Քադդաֆիի կողմից շարունակվում է արդեն ավելի քան 7 շաբաթ:
Աղբյուրի մատուցմամբ, Փարիզում տեղի ունեցած հանդիպումը Սարկոզիի եւ Քադդաֆիի կառավարության կազմում արդարադատության նախկին նախարար Ջալիլի միջեւ առաջինն է: Ֆրանսիան առաջին պետությունն է, որը ճանաչել է ընդդիմության կողմից ձեւավորված Լիբիայի ազգային անցումային խորհրդի լեգիտիմությունը: Ակնկալվում է, որ Սարկոզիի հետ հանդիպմանը Ջալիլը խնդրելու է ՆԱՏՕ-ին արագացնել օդային գործողության տեմպերը: Նա կարող է նաեւ ներկայացնել Տրիպոլիում այն քաղաքական գործիչների ցուցակը, որոնց հետ ընդդիմությունը պատրաստ է համագործակցել Քադդաֆիի հեռացման դեպքում: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել էր լիբիական ընդդիմությանը մոտ կանգնած աղբյուրը:
Սարկոզիի գրասենյակում հայտարարել են, թե բանակցությունների գլխավոր թեման լինելու է Լիբիայում ժողովրդավարական վերափոխումների հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել