Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանսիական երգի փառատոն

Ապրիլ 21,2011 00:00

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներից անմասն չեն նաեւ հայաստանյան բուհերը: Երեկ ԵՊՀ-ում անցկացվեց ֆրանսիական երգի փառատոնը, որը կրում էր  «Ճանապարհորդություն Փարիզով» խորագիրը: Ինչպես նշեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի ղեկավար Կարինե Դավթյանը, փառատոնով կեզրափակվի համալսարանի ֆրանկոֆոնիական միջոցառումների շարքը:
Միջոցառումը ներկայացման ձեւաչափով էր: Մի խումբ երիտասարդներ հայտնվել էին Ֆրանսիայում եւ շրջելով քաղաքներով՝ կատարում էին հայտնի հիթեր: Հանդես եկան Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ ԵՊՀ-ի ուսանողները, ինչպես նաեւ ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, անհատ երգիչները: Կ. Դավթյանը նշեց, որ ԵՊՀ-ն արդեն երկրորդ անգամ է մասնակցում Ֆրանկոֆոնիայի հայաստանյան օրերին: Ուսանողների մեկնաբանմամբ հնչեցին Լարա Ֆաբիանի, Էդիտ Պիաֆի, Շարլ Ազնավուրի երգացանկից, ինչպես նաեւ ֆրանսիացի ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել