Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շահագործման փոխարեն՝ առաջարկ

Ապրիլ 21,2011 00:00

Ութ ամիս առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիրը, որով նախատեսվում է Երեւանում՝ բացօթյա տարածքում տեղադրել հայ անվանի բարերարների անուններով հուշակոթողներ։ Այս նպատակի համար ՀՀ սփյուռքի նախարարությունը պետական բյուջեից 21 միլիոն դրամ ստացավ: Այն ժամանակ սփյուռքի նախարարությունը հայտարարեց, որ սկզբի համար կտեղադրվեն Լազարյան եղբայրների, Միքայել Արամյանցի, Ալեքսանդր Մանթաշյանի, Պողոս Նուբարի եւ Գալուստ Կյուլպենկյանի հուշակոթողները: Ծրագրի նպատակն էր. «նպաստել ազգային, հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանմանն ու պաշտպանությանը, հանրահռչակել համազգային նշանակություն ունեցող, մեծածավալ բարեգործական ծրագրեր իրականացրած մեր ժողովրդի նվիրյալ զավակների գործունեությունը, գնահատել հայ մեծ բարերարների գործունեության արդյունքները՝ ժամանակի նոր չափանիշներով»: Աշխատանքները պետք է սկսվեին 2010-ի սեպտեմբերին եւ ավարտված լինեին մինչեւ 2011-ի ապրիլ: Ծրագրի մանրամասները՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/18284/ հասցեում են:
Երեկ news.am-ը, հենվելով ՀՀ կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության վրա, տեղեկացրեց, որ սփյուռքի նախարարությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը՝ 6 ամսով հետաձգել Հայ բարերարների ճեմուղու հիմնադրումը։ Սփյուռքի նախարարությունը ճեմուղու հիմնադրման հետաձգումը պայմանավորել է բնակլիմայական պայմաններով, տարածքի հատկացման հետ կապված խնդիրներով, քարերի ընտրությամբ եւ այլ տեխնիկական պատճառներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել