Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ

Ապրիլ 21,2011 00:00

\"\"Հայաստանի հանրապետական կուսակցությունը համակարգիչներ է նվիրել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի եւ Այրում քաղաքի դպրոցներին: Այդ ուսումնական հաստատությունները համակարգչային տեխնիկայի պակաս ունեն: Սակայն հասկանալի չէ, թե ինչու համակարգիչները չի տրամադրում կրթության եւ գիտության նախարարությունը, որը ղեկավարում է հանրապետական Արմեն Աշոտյանը: Մեծ է հավանականությունը, որ ընտրություններին ընդառաջ հանրապետականների նվերները կշատանան:
ԱԺ-ում մեծամասնություն ունեցող հանրապետականներին հիշեցնենք, որ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) Հայաստանի օրենքների համաձայն՝ ապօրինություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել