Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃՇՏՈՒՄ

Ապրիլ 21,2011 00:00

«Առավոտ» օրաթերթի ապրիլի 15-ի համարում «Լավություն՝ վկայի «Մերսեդեսի» հաշվին» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, թե ինչպես արագացված ընթացակարգով «լսվել» է մշտական բնակության վայր չունեցող, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Ալբերտ Վոլոդյայի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Այս քրեական գործով վկա Գուրգեն Մախմուրյանի գնած սեփական «Մերսեդես» մեքենան տրվել է տուժողին, որպես ամբաստանյալին հասցված վնասի հատուցում:
Մենք նշել էինք, որ վերոհիշյալ մեքենան Գայանե Սարդարյանից գնելով՝ Մախմուրյանը  2009թ. մարտի 21-ին  կնքել է առքուվաճառքի պայմանագիր, որը հաստատվել է Կենտրոնի նոտարական գրասենյակի նոտար Մարինե Մանուկյանի կողմից: Մինչդեռ, այն վավերացրել է նոտար Էմմա Շաբոյանը: Մ. Մանուկյանն այս պայմանագրի հետ չի առնչվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել