Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԻԼԱՆՈՅԻ» ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ

Ապրիլ 21,2011 00:00

Երեկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում պետք է տեղի ունենար «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի բողոքի քննությունը: Սակայն նիստը տեղի չի ունեցել, քանի որ, ինչպես հայտնում է «Ա1+»-ը, նախագահող դատավոր Ստեփան Միքայելյանը հիվանդացել էր: Տեղեկացնենք, որ Հովհաննես Ղուկասյանը բողոքարկում է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի փետրվարի 18-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութի տարածքը ճանաչվել էր իրացման գոտի, եւ այն ձեռք էր բերել «Ավո» ՍՊԸ-ն: Չնայած «Միլանո» խանութը եռահարկ էր՝ չհաշված տանիքը եւ նկուղը, սակայն ՍՊԸ-ի տնօրեն Ավետիս Կարագուլյանը պայմանագրով առաջարկել էր փոխհատուցում միայն առաջին հարկի՝ 125 քմ-ի համար: Մինչ օրս էլ, սակայն, «Օլիմպ»-ը փոխհատուցում չի ստացել: Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքերով, թեեւ «Միլանո» խանութի տարածքը 5-6 մլն դոլար է գնահատվում, սակայն որպես իրացման գոտի այն գնահատվել է 800 հազար դոլար: Ի դեպ, խանութի սեփականատերը արդեն դիմել է Եվրադատարան եւ հույս ունի, որ Ստրասբուրգում կհասնի արդարության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել