Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԻՈՏՐՈՎՍԿԻՆ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Ապրիլ 21,2011 00:00

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով, որպես ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայաստան էր ժամանել Սանկտ Պետերբուրգի պետական պատկերասրահի տնօրեն, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ Մ. Բ. Պիոտրովսկին: Նա այցելել է նաեւ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: Ըստ ՊՈԱԿ-Ի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի, պարոն Պիոտրովսկին մանրամասն ծանոթացավ մշակութաբանական համալիր փորձաքննությունների կատարման եւ անցկացման առանձնահատկություններին: Նրան ներկայացվեցին այն մշակութաբանական համալիր փորձաքննությունների վարույթները, որոնք կատարվել են ձեռագրաբանական, փաստաթղթաբանական եւ նյութագիտական (ներկանյութ, մանրաթել) համապատասխան բաժինների մասնագետների մասնակցությամբ: Այնուհետեւ պարոն Պիոտրովսկին ծանոթացել է բաժնի պատմության, ինչպես նաեւ բաժնի փորձագետների հետ: Վերջում նա այցելել է այն բաժինները եւ լաբորատորիաները, որոնք մասնակցում են մշակութաբանական համալիր փորձաքննություններին: Մշակութաբանական փորձաքննությունների բաժնի պետ Է. Ավանեսովը եւ այդ բաժինների պետերը կարեւորել են մշակութաբանական փորձաքննությունների համալիր լինելը:
ՀԱԿ-Ը՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Գյումրի, հանդիպել են Կոնգրեսի Շիրակի ակտիվի հետ, խոսել ներքաղաքական խնդիրների, ԼՂ հակամարտության կարգավորման մասին: Ըստ news.am-ի, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով տարածված շշուկներին, թե ՀԱԿ-ը իշխանության հետ գործարք է կնքել, նկատել է, թե դա քարոզչություն է իշխանության կողմից, որը միտված է Կոնգրեսի շարքերը նոսրացնելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել