Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին թողարկել է «Style of Jolie» զարդեղենի սեփական հավաքածուն, որը պատրաստված է կիսաթանկարժեք եւ թանկարժեք քարերից: «Style of Jolie»-ն հանրությանն է ներկայացվել օրերս՝ Բեվերլի Հիլզում։ Ցուցահանդեսին ներկայացված է եղել մի վզնոց՝ պատրաստված 18 կարատանոց 47 թանկարժեք քարերից՝ ոսկու շրջանակի մեջ դրված, որով Ջոլին ավելի վաղ հայտնվել էր «Սոլթ» ֆիլմի պրեմիերային։