Պիտսբուրգի բժշկական հետազոտությունների հայտնի համալսարանի գիտնականները (ԱՄՆ) հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցելյուլիտը, որից կանանց մեծամասնությունը փորձում է ազատվել, ոչ թե թերություն է, այլ առավելություն: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ճարպային կուտակումները, որոնք ավելի հաճախ հայտնվում են ազդրերին եւ հետույքին, գեղեցիկ սեռի բարձր սեքսուալության եւ ինտելեկտի վկայություն են: Ամերիկացի հետազոտողների խոսքերով՝ կնոջ օրգանիզմն այնպես է ստեղծված, որ ճարպաբջիջները ապահովում են ճարպաթթվի բավարար պահուստ, իսկ ճարպաթթուն ակտիվացնում է գլխուղեղի աշխատանքը: