Բրիտանացի գիտնականները գտել են այն միջոցները, որոնք կարող են փոխարինել սեքսին: Երբ մարդը սեքսով է զբաղվում, նրա օրգանիզմը հաճույքի (դոֆամին), տրամադրությունը բարձրացնող (սերոտոնին) հորմոններ է արտադրում, ինչպես նաեւ էնդորֆին հորմոնը, որը «երջանկության հորմոն» են անվանում: Հենց այս հոգեմետ նյութերի միաձուլման շնորհիվ է, որ սեքսը դիտարկվում է որպես ընկճախտից ազատվելու լավագույն միջոցն ու աշխարհի ամենաանվտանգ հանգստացուցիչը: Գիտնականների բացահայտման կարեւորությունն այն է, որ սեքսի ընթացքում առաջացած հորմոնները կարելի է ստանալ եւ այլ ճանապարհով: Մասնագետների պնդմամբ՝ սննդակարգը կարող է նպաստել տրամադրության կամ սերոտոնին հորմոնի մակարդակի բարձրացմանը: Այս նպատակով պետք է շատ բանան, շոկոլադ, կաթ եւ յուղալի ձուկ օգտագործել: Արյան մեջ սերոտոնինի քանակը կարելի է բարձրացնել նաեւ դեղամիջոցների, ինչպես նաեւ ալկոհոլի միջոցով: Դոֆամինի կամ հաճույքի հորմոնի քանակն ավելանում է սննդից, նիկոտինից, ինչպես նաեւ գնումներից, ընդ որում՝ հորմոնի քանակը կախված է ոչ թե գնումների քանակից, այլ գնումներ կատարելու սպասումից:
Իսկ արյան մեջ երջանկության հորմոնի կամ էնդորֆինի մակարդակը բարձրացնում են քաղցրավենիքը, ծիծաղը, սպորտն ու արվեստը: