Բրիտանական Սուռռեյ համալսարանի աշխատակիցները պնդում են, որ ավելի լավ է, որ ամուսինները քնեն ոչ միայն տարբեր մահճակալներում, այլեւ տարբեր սենյակներում: Գիտնականների հավաստմամբ՝ միասին քունը վատ է անդրադառնում ինչպես առողջության, այնպես էլ ընտանեկան հարաբերությունների վրա: Երկտեղանի անկողինը կարելի է համեմատել մարտի դաշտի հետ, որտեղ մշտապես առաջանում են վեճեր, որ ինչ-որ մեկը խռռացնում է, դեպի իրեն է քաշում ծածկոցը եւ այլն: Արդյունքում ամուսինները չեն կարողանում նորմալ հանգստանալ, ինչը կարող է հիվանդություններ ծնել:
Գիտնականները ճշգրտում են: Եթե դուք նորմալ քնում-արթնանում եք ձեր ամուսնու կողքին, ոչինչ փոխել պետք չէ: Իսկ եթե ոչ, ապա հետեւեք մեր նախնիների օրինակին: Նրանք երբեք չեն քնել միեւնույն անկողնում: Դրա անհրաժեշտությունն առաջացել է, երբ մարդիկ սկսել են բնակվել փոքր բնակարաններում եւ ստիպված են եղել միասին քնել գիշերները: Ահա այստեղից էլ առաջացել է իսկական անքնության համաճարակը: