Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ապրիլ 20,2011 00:00

Մեր թերթի երեկվա համարում «Զանգերը վերադարձվեցին Օձուն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ այս տարի կվերանորոգվի Լոռու մարզի Օձուն գյուղում Հովնան Օձնեցի կաթողիկոսի կառուցած Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նախասրահը: Տեղեկացրել ենք նաեւ, որ 1930-ականներից եկեղեցում զանգ չի հնչել, որովհետեւ զանգերը կոտրել, մաս-մաս են արել ու տարել: Այս տարի եկեղեցին ամբողջացավ՝ զանգերը վերադարձվեցին հեռավոր Ռուսաստանից:
Մեր ընթերցողներից մեկի խնդրանքով պարզաբանում ենք, որ Ռուսաստանից բերվել են ոչ թե եկեղեցու հին ու նորոգված զանգերը, այլ նոր զանգեր են պատվիրվել: «Առավոտին» հայտնի չէ, թե 1930-ականներին ով կամ ովքեր են կոտրել եկեղեցու զանգերը եւ ուր են տարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել