Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՇԱՏ ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ՝ ԿԱՊԱՆՈՒՄ

Ապրիլ 20,2011 00:00

Սյունիքի մարզում այս տարվա ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատումների hիմնական մասը Կապանի տարածաշրջանում է եղել: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի՝ բաժինն արձանագրել է 9 անտառխախտման դեպք, որից միայն մեկը՝ Գորիսի, իսկ մնացածը՝ Կապանի տարածաշրջանում: «Անտառխախտման արձանագրություն է կազմվել 9 անձանց նկատմամբ, 7-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ 50- հազարական դրամի չափով, իսկ մյուս երկուսը՝ մեկն անչափահաս, մյուսը հոգեկան հիվանդ լինելու պատճառով, վարչական տույժի չեն ենթարկվել: Ընդհանուր վնասի չափը՝ 958 հազար դրամ», – նշում է Լեւոն Պետրոսյանը:
Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են ձկան ապօրինի որս, առգրավել են որսագողության պարագաները եւ կիրառել 50 հազար դրամի վարչական տուգանք: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին Շիկահող պետական արգելոցում որսի կանոնների մեկ խախտում է եղել, իրավախախտը ենթարկվել է 30 հազար դրամ վարչական տուգանքի:
Լեւոն Պետրոսյանի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում պետբյուջե է մուտք արվել ընդհանուր 3,496 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել