Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ պասիվ են, հիմնարկներն են ակտիվ

Ապրիլ 20,2011 00:00

Ապրիլի 16-ին Նոյեմբերյանից ոչ հեռու գտնվող Կողբ գյուղի հարակից տարածքում, հռչակավոր Տվարաեղցի եկեղեցու շրջակայքում Կողբի թիվ 1 դպրոցի 36 աշակերտներ տնկեցին մոտ 300 հունական ընկուզենի: Այս տարվա փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը տեղացած առատ ձյան եւ դրան հաջորդած ուժեղ քամու հետեւանքով այդ տարածքի սոճիները կոտրվել էին: Ընդհանուր առմամբ այդ օրը տնկվեց մոտ 1000 տնկի: Տարածքը ցանկապատվեց, որպեսզի նորատունկերը անասունների արածեցման զոհ չդառնան: Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանը հայտնեց, որ անցյալ տարի Նոյեմբերյանի անտառտնտեսության աշխատակիցները շուրջ 21 հազար ծառ են տնկել, այս գարնանը տնկվելու է 11 հազար տնկի:
Իսկ ահա Նոյեմբերյանում նույն ապրիլի 16-ին համաքաղաքային շաբաթօրյակ էր հայտարարված: Դրան ակտիվորեն մասնակցեցին քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունները եւ մաքրեցին իրենց հիմնարկության հարակից տարածքները: Շաբաթօրյակին անհատական մասնակցություններ չեղան, բնակչությունը պասիվ եւ իներտ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել