Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԷԻՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ

Ապրիլ 20,2011 00:00

\"\"Ապրիլի 15-ի երեկոյան տեղեկություն ստացանք, որ Նոյեմբերյանի քաղաքապետարանի դիմաց «գայիշնիկները աբլավ են անում»: Ժամը 20.20-ի մատույցներում մոտեցանք քաղաքապետարանի շենքի դիմաց կայանած ճանապարհային ոստիկանության 2553 եւ 2558 համարներով մեքենաներին: Տեղում կար նաեւ «Նիվա» մակնիշի մեքենա, ենթադրաբար՝ այդ մեքենայի վարորդը երթեւեկության կանոնների խախտում էր թույլ տվել: Լուսանկարեցի պետավտոտեսչության մեքենաները: Դրանից հետո սկսվեց…
Ինձ մոտեցավ պետավտոտեսուչների հետ զրույցի բռնված Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակից Արտակ Մարգարյանը.
– Ինձ լուսանկարե՞լ ես, նկարս հետո տալու ե՞ս:
Հարկադիր կատարողին ասացի, որ խանգարում է իմ լրագրողական աշխատանքին: Գործին խառնվեցին ճանապարհային ոստիկանները, ովքեր ծառայողական «Տոյոտա» մեքենայով սկսեցին հետապնդել լրագրողիս, պարբերաբար կտրելով ճանապարհս, փորձելով անհարմար վիճակ ստեղծել:
-Կանգնիր,- պետավտոտեսուչները խստիվ հրահանգում էին լրագրողիս: Բնականաբար, ապօրինի հրամանը մնաց օդում: Այս «ձրի թատրոնին» հետեւում էին Նոյեմբերյանի տաքսիստները, ովքեր կատակում էին, թե պետավտոտեսուչները պատրաստվում են հաջորդ օրը կայանալիք ոստիկանության 10-ամյա հոբելյանին:
Հենց այդ հոբելյանի ժամանակ էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ ոստիկանները պետք է «զուսպ եւ հավասարակշիռ լինեն»: Բայց Նոյեմբերյանում ճանապարհային ոստիկանները ակնհայտորեն ոչ զուսպ էին, ոչ էլ հավասարակշիռ: Ագրեսիվ էին:
Հուսանք, որ բարեփոխումներ հռչակած ՀՀ ոստիկանությունը համարժեք կարձագանքի ճանապարհային հիշյալ ոստիկանների «փողոցային վարքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել